نوسوسيال

الكرد الإيزيدين خلال السنوات السعيدة لارمينيا السوفيتية ((اللغة أرمنية ))

526

                                          ՔՐԴԵՐՆ ՈՒ ԵԶԻԴԻՆԵՐԸ

                                     ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

                                            ԵՐԱՆԵԼԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

 

Հյուսիս-Արևելյան Սիրիայի ինքնավար դարձած մարզում, իրաքյան
Քուրդիստանում, Թուրքիայում, Բելգիայում թե Գերմանիայում, Ֆրանսիայում մեր
լրագրողական-հետազոտական ճանապարհորդությունների ընթացքում հանդիպած
քուրդ թե եզիդի ղեկավար թե «շարքային» զանգվածների հետ հանդիպումներում՝ լսել
եմ հետևյալ շատ կարևոր խոսքերը. « Մենք մեր քրդական ինքնությանը վերադարձանք
շնորհիվ Երևանի Ռադիոյի քրդական հաղորդումներին՝ որ ձայնասփռում էր
Սովետական աշխարհի քուրդ թե եզիդի գրողների, արվեստագետների, գիտնականների
թե ռազմական գործիչների, մշակույթի մասին շատ կարևոր հաղորդումներ։ Նաև միշտ
լսել ենք հայազգի քրդերով երգերի մեծ վարպետ Կարապետ Խաչոյին և Արամ Տիգրանի
հիանալի ստեղծագործությունները…։ Այսօր դժբախտաբար այդ Ռադիոն փակվել է և
հազարավոր քուրդ թե եզիդի այցելուների փափաքն ու երազը այցելել Երևանի Ռադիոյի
քրդերեն հաղորդումների գրասենյակները անկատար են մնում…։ Այսօր, երբ 45 միլիոն
քրդեր ու եզիդիներ արդեն իսկ կիսանկախ և հզոր քաղաքական թե ռազմական
Քուրդ ուսանողները լսում են ռադիո Երևանի քրդական հեռարձակումը
ներկայություն են կազմում, բնական դաշնակիցներ Հայաստանի և հայ ժողովրդի,
նահատակներ են տվել արցախյան պատերազմներում թե ցեղասպան Թուրքիայի դեմ
պայքարում՝ զրկված են նիրենց զանգվածային լրագրության ամենակարևոր
ազդակներից մեկի՝ Ռադիոյի
հայկական հաղորդումներից, որն
փակվել է «անհայտ» պատճառներով։
Ավելի քան 80 հազար քրդեր ու
եզիդիներ էին ապրում Սովետական
Հայաստանում, որպէս հավասար
իրավունքներով և ազատություններ
վայելող քաղաքացիներ։ Արդեն 1922 թ.
Ստեղծվեց քրդական այբուբեն,
հայերենի վրա հիմնված, ապա 5 տարի
հետո՝ լատինատառ մի նոր այբուբեն,
եզիդի քուրդ մտավորական Արաբ
Շամիլովի և Ասորի մտավորական Իշակ
Մարկոլովի ջանքերով։ 1929 թվից,
քրդերենով լույս տեսան բազմաթիվ
գրքեր Սովետական Հայաստանում։
Գրողների Միությունում բացվեց քուրդ
հեղինակների մասնաճյուղը, որոնց
ստեղծագործություններում ակնհայտ
էին հայ թե ռուս գրականությանց ազդեցությունը։
1930 թ.ից ծնվեց «Ռյա Թազա» (Նոր Ուղի)
քրդերեն թերթը Երևանում, որտեղ տպագրվեցին
եզիդի մտավորականներ Էմինե Ավդալի, Հեջիյե
Չինդիյի, Ջեսիմե Ջելիլի ստեղծագործությունները։
Շուտով 1954 թվին սկսվեց հեռասփռվել
Երևանի Ռադիոյի քրդական բաժանմունքի
հաղորդումները, գլխավորությամբ Ջեսիմե Ջելիլի,
շաբաթը 3 անգամ հաղորդականությամբ։ Այն
դարձավ քրդական մշակույթի վերածննդի հարթակ
և լայն ժողովրդավականության վայելեց ամբողջ
աշխարհի քրդերի մեջ, որպես «դենգե Երևան»։
Ջեսիմե Ջելիլ
Մի խոսքով, քրդական մշակույթը ծաղկեց ու զարգացավ Սովետական
Հայաստանի տարիներին՝ 1930-1980 ժամանակաշրջանում՝ վայելելով պետական
աջակցություն շատ բնագավառներում։ Այդ շարժման դրոշակակիրները մեծ մասամբ
Թուրքիայից գաղթած եզիդիներ էին։ Հռչակավոր քուրդ գրողներ էին ինչպես Ջեսիմե
Ջելիլը այնպես էլ Էմինե Էվդալը, Քուրդոյեվը, Արաբ Շամիլովը, Ջելիլե Ջելիլը։ Իսկ «Ռյա
Թազան» Հայաստանի Կոմունիստական կուսակցության քրդական բաժանմունքի
օրգանն էր, որտեղ լույս էին տեսնում ինչպես քուրդ հեղինակների, այնպես էլ հայ և
օտար գրողների թարգմանված ստեղծագործությունները։ 1969 թ.ին Հայաստանի
Գիտությունների Ակադեմիայի կից բացվեց քրդական ուսումնասիրությունների
բաժանմունք, որ կարևոր դեր խաղաց հայ-քրդական հարաբերությունների զարգացման
մեջ։ Հետագայում, սկսեց տպագրվել նաև երկշաբաթյա «Բոդան»ը։ Պէտք չէ մոռանալ,
որ 1946 թ.ին, Մահաբադի քրդական հանրապետության անկումից հետո,
իմպերիալիստական պետությունների դավերով, շատ քուրդ ղեկավարներ,
գլխավորությամբ Մուսթաֆա Բարզանիի, ժամանակավորապես ապաստանվեցին
Սովետական Հայաստանում։ Այդ մասին բավականին տեղեկություններ հաղորդեց
Ջելիլե Ջելիլի դուստրը, որն աշխատում է Եվրոմիությունում՝ հիշելով որ տարիներ անց՝
իրենց ջերմորեն ընդունել են այժմ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարներ՝
Բարզանիները…։
Այո, Սովետական Հայաստանը կարելի է համարել նաև քրդական մշակույթի,
ազգային զարթոնքի Ոսկեդարի ժամանակաշրջան։ Այն միշտ էլ նշում և գնահատում են
համայն աշխարհով մեկ սփռված քրդերն ու եզիդիները։
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ
Բեյրութ – Կամիշլի – Էրբիլ – Դհոկ – Բրյուսել – Երևա